‘Australian Open. Նովակ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ’

815

Մելբուրնում կայացավ Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 5 սեթում առավելության հասավ մրցաշարի գործող չեմպիոն Ստանիսլաս Վավրինկայի նկատմամբ: 3 ժամ և 2 րոպե տևած պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 7:6 (7:1), 3:6, 6:4, 4:6, 6:0 հաշվով: Եզրափակչում Ջոկովիչը մրցելու է Էնդի Մարեյի հետ, ով պայքարից դուրս էր թողել Թոմաշ Բերդիխին:

Հիշեցնենք նաև, որ կանանց եզրափակչում տիտղոսի համար պայքարելու են Սերենա Ուիլյամսը և Մարիա Շարապովան:

«Australian Open», տղամարդկանց կիսաեզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)` 7:6 (7:1), 3:6, 6:4, 4:6, 6:0

Նախորդ հոդվածը‘Էրդողանը կրկին կոչ է արել Ցեղասպանության հարցը թողնել պատմաբաններին’
Հաջորդ հոդվածը‘Australian Open-ի եզրափակիչում` Շարապովա- Ուիլիամս’