‘«Australian Open». Ջոկովիչը և Ֆեդերերը երրորդ շրջանում են’

1055

Ավստրալիայի Բաց առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց մրցաշարի երկրորդ շրջանը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում 6:1, 6:2, 7:6 (7:3) հաշվով առավելության հասավ ֆրանսիացի Կենտեն Ալիսի նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Երրորդ շրջանում սերբ թենիսիստը մրցելու է Դենիս Կուդլա-Անդրեաս Սեպի զույգի հաղթողի հետ:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը պայքարից դուրս թողեց ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովին՝ առավելության հասնելով 6:3, 7:5, 6:1 հաշվով: Չորրորդ շրջանի ուղեգրի համար աշխարհի երրորդ ռակետը մրցելու է Գրիգոր Դիմիտրովի հետ, ով 6:3, 4:6, 6:2, 7:5. հաշվով հաղթել է Մարկո Տրունգելիտիին: Մրցաշարի առաջատար թենիսիստներից հաղթանակներ տոնեցին նաև Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, Կեի Նիսիկորին, Թոմաշ Բերդիխը, Նիկ Կիրյոսը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Սոլթ Լեյքի» ղեկավար. «Սպարտակից» հեռանալու համար Յուրա Մովսիսյանը դիմել է ռուսական մաֆիային’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». WTA. Խաղային օրվա բոլոր արդյունքները’