‘Australian Open. Ջոկովիչն ու Ֆեդերերը մեկնարկեցին հաղթանակով’

1121

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը եւ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեցին Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում սերբ թենիսիստը 6:3, 6:2, 6:4 հաշվով հաղթեց կորեացի Չուն Հյոնին, իսկ Ֆեդերերն ուժեղ գտնվեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիից՝ 6:2, 6:1, 6:2:

34-ամյա շվեյցարացու հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովը, իսկ Ջոկովիչը կհանդիպի ֆրանսիացի Կենտեն Ալիսին, որը հաղթեց խորվաթ Իվան Դոդիկին:

Նախորդ հոդվածը‘Australian Open. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է Սառա Էրանիի նկատմամբ հաղթանակով’
Հաջորդ հոդվածը‘ Ջոկովիչին 200 հազար դոլար են առաջարկել պարտվելու դիմաց’