‘Australian Open. Սերենա Վիլյամսը անցավ հաջորդ փուլ’

809

33-ամյա թենիսիստուհի Սերենա Վիլյամսը քառորդ եզրափակչում 6:2, 6:2 հաշվով առավելության է հասել 25-ամյա սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ, 4 րոպե:

Վիլյամսի ու Ցիբուլկովայի անհատական մրցավեճերի հաշիվը 5:0 է: Կիսաեզրափակչում Սերենայի մրցակիցն ամերիկուհի Մեդիսոն Քիսն է, ով պայքարից դուրս է թողել նրա քրոջը՝ Վինուս Վիլյամսին:

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար:

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, տեղում է ձյուն’