‘B խումբ. Ազգային հավաքականների վերլուծություն ‘

1255

Աշխարհի առաջնության խմբային փուլին մասնակից հավաքականների դասավորվածությունը: Այսպիսով, B խմբի բացահայտ ֆավորիտը Իսպանիայի հավաքականն է:

B խումբ՝ Հոլանդիա, Իսպանիա, Չիլի, Ավստրալիա

 

 1/8-րդ եզրափակչին կարող են պատրաստվել

 

Իսպանիայի հավաքական- Կարելի է ըմբռնումով մոտենալ այն հանգամանքին, որ այս երկրի ազգային ընտրանում չկան  նոր, երիտասարդ անուններ: Այդ դեպքում բոլորը կտեսնեին, թե որքան է թիմը ծերացել: Իսկ ահա ով է այս խմբում իսպանացիներից արմատապես ուժեղ և կարող է դիմակայել նրանց՝ պարզ չէ: Այս խմբում հաստատ այդպիսիք չկան, ինչպես էլ որ այն բնորոշենք:

 

Ավստրիալիայի հավաքական- Մի գուցե ուրիշ հանգամանքներում ավստրալացիները ունենային հնարավորություն պայքարելու փլեյ-оֆֆ փուլ դուրս գալու համար: Բայց հիմա այն տպավորությունը չէ, որ կարող են գոնե մի փոքր մոտենալ Գուս Հիդինկի թիմի՝  2006 թվականի հաջողությանը: Այսպես թե այնպես, առանց Ավստրիալիայի՝ այս խումբն այդքան տպավորիչ չէր լինի:

 

5 գլխավոր ինտրիգը

 

Ո՞վ «կմահանա» մահվան խմբում

 

Անցած առաջնության  երկու ֆավորիտները՝ աստղային թիմեր՝ Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները, Հարավային Ամերիկայի ուժեղագույն թիմերից  մեկը՝ Չիլիի և Ավստրիալիaի ընտրանիները, իսկապես  հաջողությունների հասած թիմեր են: Անկասկած է, որ B խմբում բավական հեղինակավոր ընտրանիներ են ընդգրկված: Այնպես որ՝ այստեղ շատ հետաքրքիր է լինելու, դա  փաստ է:

 

Ի՞նչի է ունակ Չիլիի հավաքականը

 

Այս հարցի պատասխանը կարող է տալ արդեն Ավստրալիայի հետ խաղը: Չիլիի հավաքականի համար այս խաղում միավորներ կորցնելն ուղղակի աններելի կլինի: Իսկ ահա հաղթանակի դեպքում բավական կլինի Հոլանդիային տալ խաղը, և  բոլորը ցնցող իրադարձության ականատեսը կլինեն: Վառ կազմը և խիստ բարքերը, ինչպես նաև՝ Անգլիայի և Գերմանիայի հետ ընկերական խաղերում թույլ տված սխալները, ցույց են տալիս, որ կարելի է  հաղթահարել ճգնաժամի մեջ հայտնված Հոլանդիայի արգելքը: Դա առավել քան իրական է:

 

 

Ո՞ւր  է գահավիժում Հոլանդիայի հավաքականը

 

Վերջին մրցաշարերից հետո ունեցած խոր հիասթափությունները միայն ափսոսանքի զգացում են առաջացնում, բայց իզուր: Այդպիսի հավաքականի համար բավական վաստակավոր վան Գալը պարտավոր է թիմին դուրս բերել փլեյ-оֆֆ փուլ:  Ձախողման հնարավորությունը նույնպես  մեծ է.  անփորձ պաշտպանությունը,  դաշտի կենտրոնում ոչ խաղային դիրքը և, ընդհարնապես,  ֆուտբոլային բոլոր  դիրքերի ամուր չլինելը Հոլանդիայի оգտին չեն խոսում:

 

Աշխարհի առաջնության տակտիկական ռեֆորմը

 

Սա  կրկին Հոլանդիայի մասին է. Կևին Ստրոտմանի կորուստը  ստիպեց Լուի վան Գալին իր ֆուտոլիստներին սովորեցնել 4-3-3 տակտիկական կառուցվածքին՝ դաշտի կենտրոնում անընդհատ շարժվող երկու ֆուտբոլիստներով:   Այս оրինաչափություններին արդեն վաղուց սովորել է  «Ֆեյենորդ»-ի Ռոնալդ Կումանը, իսկ ռոտերդամցիները հավաքականում քիչ չեն. գրեթե ողջ պաշտպանությունից մինչև Տերենսա Կոնգոլո:

 

Իսպանիա. ինչքա՞ն կարելի է…

 

Իսպանիայի համար չորրորդ՝ միջազգային մրցաշար մուտք  գործելու դասավորվածությունն այնքան էլ չի փոխվել, այնպես, ինչպես չի փոխվել ինքը`Իսպանիան: Ինչպես կինտեգրվի Դիեգո Կոստան այս կառուցվածքին, ով կզբաղեցնի միջին գիծը: Բոլորն էլ շատ են հոգնել այս խոսակցություններից, և բոլոր հարցերի պատասխանը կլինի առաջին լուրջ հակառակորդի հանդիպումից հետո միայն: Իսկ այս խումբը ընդամենը կարող է հուշել:    

 

6 աստղ

 

Սերխիո Ռամոս. Իսպանացի ուժեղագույն պաշտպան, Մադրիդի «Ռեալի» հաղթական խաղաշրջանի հերոսներից մեկը, ազգային ընտրանու առաջնորդ: Նա այս պահին բոլոր վարկանիշներով ուժեղագույնն է և լավ է խաղում, որտեղ էլ որ լինի:

 

Դիեգո Կոստա.  Բրազիլացի Կոստան ուրիշ ելք չունի. նա  պետք է դառնա  Իսպանիայի ընտրանու առաջատարը:  Կոստան չպետք  մրցակցության մեջ մտնի Տորեսի, Վիլյայի ու Ֆաբրեգասի հետ: Նա միայն իր   տաղանդի ուժն оգտագործելով է, որ պետք է այս հավաքականում հասնի հաջողության:  «Ատլետիկոյում»  անցկարած հիանալի մրցաշրջանից և ստացած վնասվածքից հետո Կոստան պետք է կարողանա բոլորին ապացուցել, որը ինքը մեծագույն ֆուտբոլիստ է:

 

Ռոբի վան Պերսի և Արիան Ռոբեն. Հոլանդական հարձակման գծի երկու ամուր սյուները  և իսկապես,  շատ բան որոշող ֆուտբոլիստներն են և  իրենց վրա են կրում հավաքականի բոլոր դրամատիկ դժվարությունների բեռը:  Նրանք շատ բան կարող են անել իրենց հավաքականի համար.   պետք  է ոգեշնչեն խաղաշրջանն անհաջող անցկացրած Վանդ դեր Վարտին ու Սնեյդերին:

 

 

Բրետ Հոլման. Ժամանակն է իմանալու, որ Ավստրալիայի հավաքականում խաղում է ոչ միայն Տիմ Կեհիլը.«Ազ»-ում  և «Ասթոն վիլա»-ում  իրեն լավ դրսևորած Հոլմանը այսоր, չգիտես ինչու, խաղում է «Ալ-Նասրի»-ում:  Ավստրիալիայի ընտրանու մարզիչ Անժ Պոստեկոգլին  դաշտի կենտրոնը վստահել է հենց նրան:

 

Ալեքսիս Սանչես. Աշխարհի առաջնության մեկնարկին, հնարավոր է՝ Արթուրո Ֆիդալը չհասցնի վերականգնվել վնասվածքից հետո, այնպես որ  նրա փոխարեն տեղում կլին Սանչեսը: Իզուր չէ, որ այս ֆուտբոլիստը  «Բարսելոնայում» լավ խաղաշրջան է անցկացրել: Այս ամռանը Ալեքսիսը նոր ակումբ է փնտրելու, և լավագույն փաստարկ կարող է դառնալ Չիլիի հավաքականի հաջորդ փուլ դուրս գալը: 

 

Երեք ֆուտբոլիստ, որոնց դուք կճանաչեք

 

Դարիլ Յանմատ. Վան Գալի ցուցումով այս ֆուտբոլիստը պետք է  քիչ լինի պաշտպանական գծում և  ակտիվորեն աջակցի հարձակման  խաղացողներին: Այն դեպքում, երբ Դարիլը համարվում է իր երկրի լավագույն դասական ընդգծված պաշտպաններից մեկը:  Աշխարհի առաջնության արդյունքով պայմանավորվածէ Յանմատը կարող է խաղալ  Իտալիայում կամ Անգլիայում. նա հիանալի պաշտպան է, գլխով լավ փոխանցումներ է կատարում, միաժամանակ ապահովագրում է դաշտի կենտրոնը և կարող է նույնիսկ գոլեր խփել:

 

Թոմաս  Оուր. «Կրիստալ Փելաս»-ի Մայքլ Էդինակը հնարավոր է, որ ծանոթը լինի, բայց նրա ընկերը՝ ավստրիալիացի կիսապաշտպան  Оուրը՝ հազիվ թե:  «Ուտրեխտե»-ի նոր Տիմ Կեհիլը իրեն լավ  է դրսևորում, և նրան կարող են Բրազիլիայում հիշել:

 

Էդուարդո Վարգաս. Այս խաղացողն  այնպիսի ճանաչում չունի, ինչպես Սանչեսն ու Վիդալը: Որակավորման արդյունքով, Վարգասը խփել է այնքան գոլ, որքան Արթուրոն: Նրա  մուտքը  «Վալենսիա»  ուժեղացրեց «չղջիկներին». առանց նրա և Պակո Ալկասարի խաղի, հնարավոր է, որ այս ակումբը չհասներ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

 

Խաղեր, որոնք պետք է անպայման դիտել

 

Հոլանդիա-Իսպանիա. Երկու ուժեղ հավաքականների խաղը կարող է ինտրիգային լինի: Մանավանդ որ այն տեղի կունենա Աշխարհի առաջնության բացման оրը, և ընդհանրապես՝ խմբային փուլի ամենաուժեղ և դիտարժան խաղերից մեկը կարող է դառնալ:

 

Հոլանդիա-Չիլի. Հավանաբար՝ պայքար կմղվի խմբային փուլի երկրորդ տեղի համար, և խաղը կարող է բավականություն պատճառել:  

 

Խաղ, որը ավելի լավ է՝ չնայել

Իսպանիա-Ավստրալիա. Իսպանիան իր հարցերը հավանաբար կլուծի մինչև այս խաղը, և այստեղ Ավստրալիան ոչինչ անել չի կարող:

Նախորդ հոդվածը‘Դեսպան. Հայաստանի և Բրազիլիայի միջև առևտրի շրջանառության ծավալները կարելի է ավելացնել 10 անգամ’
Հաջորդ հոդվածը‘Շները՝ ազգային հավաքականների մարզաշապիկներով (հումորային ֆոտոշարք)’