‘B Խումբ. Հոլանդիան գրավեց առաջին տեղը, Վիլյան դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ (տեսանյութ)’

999

Ա խմբում ավարտվեցին խմբային փուլի հանդիպումները: Վերջին խաղից առաջ արդեն պարզ էր, որ հաջորդ փուլ են դուրս գալու հոլանդացիները և չիլիացիները, իսկ աշխարհի չեմպիոնները՝ իսպանացիները և Ավստրալիան անց էին կացնելու իրենց վերջին հանդիպումներ Բրազիլիայում:

Արդյունքում Իսպանիան շատ հեշտ հաղթեց Ավստրալիայի ընտրանուն, իսկ խաղի լավագույն խաղացող ճանաչվեց Դավիդ Վիլյան, որը խփեց մեկ շատ սիրուն գոլ և որը եվրոպացիների համար վճռորոշ երկու խաղում ընդհանրապես դուրս չէր եկել խաղադաշտ:

Հոլանդացիներն էլ` հաղթելով Չիլիին 2-0 հաշվով խմբում գրավեցին առաջին տեղը և այժմ սպասում եմ հակառակորդին, որը հայտնի կդառնա քիչ ավելի ուշ Ա խմբի հանդիպումներից հետո: Այնտեղ առաջին տեղի ամենահավանական հավակնորդներն են բրազիլացիները:

 

ԱՎՍՏՐԱԼԻԱ – ԻՍՊԱՆԻԱ 0-3 (0-1) MC
0-1՝ Դավիդ Վիլյա 36՛, 0-2՝ Ֆերնանդո Տոռես 69՛, 0-3՝ Խուան Մատա 82՛
ԱՎՍՏՐԱԼԻԱ. 1.Մետի Ռայան, 3.Ջեյսոն Դեվիդսոն, 6.Մետյու Շպիրանովիչ, 19.Ռայան Մաքգոուեն, 22.Ալեքս Ուիլկինսոն, 11.Տոմի Օար (14.Ջեյմս Տրոյսի, 61), 13.Օլիվեռ Բոզանիչ (23.Մարկ Բրեշիանո, 72), 15.Միլ Յեդինակ, 17.Մետ Մակքեյ, 7.Մետյու Լեկի, 9.Ադամ Տեգարտ (10.Բեն Հելորան, 46)
ԻՍՊԱՆԻԱ. 23.Պեպե Ռեյնա, 2.Ռաուլ Ալբիոլ, 5.Խուանֆրան, 15.Սերխիո Ռամոս, 18.Խորդի Ալբա, 6.Անդրես Ինյեստա, 14.Չաբի Ալոնսո (21.Դավիթ Սիլվա, 84), 17.Կոկե, 20.Սանտի Կասորլա (10.Սեսկ Ֆաբրեգաս, 68), 7.Դավիդ Վիլյա (13.Խուան Մատա, 56), 9.Ֆերնանդո Տոռես
Զգուշացում՝ Մետյու Շպիրանովիչ 88՛ (Ա), Միլ Յեդինակ 90՛ (Ա), Սերխիո Ռամոս 62՛ (Ի)
Մրցավար՝ Աբդուլա Շուկրալա (Բահրեյն)
44 ԳՆԴԱԿԻ % 56
4 (0) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (8)
14 ՏՈՒԳԱՆՔ 9
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 6
 
ՀՈԼԱՆԴԻԱ – ՉԻԼԻ 2-0 (0-0) MC
1-0՝ Լերուա Ֆեր 77՛, 2-0՝ Մեմֆիս Դեպայ 90՛
ՀՈԼԱՆԴԻԱ. 1.Յասպեր Սիլեսեն, 2.Ռոն Վլար, 3.Ստեֆան դե Վրեյ, 5.Դեյլի Բլինդ, 7.Դերիլ Յանմատ, 6.Նայջլ Դե Յոնգ, 10.Ուեսլի Սնայդեր (18.Լերուա Ֆեր, 75), 11.Արյեն Ռոբեն, 20.Ջորջինո Վեյնալդում, 15.Դիրկ Կայտ (14.Տերենս Կոնգոլո, 89), 17.Ջերմեյն Լենս (21.Մեմֆիս Դեպայ, 69)
ՉԻԼԻ. 1.Կլաուդիո Բրավո, 2.Էուխենիո Մենա, 17.Գարի Մեդել, 18.Գոնսալո Խարա, 4.Մաուրիսիո Իսլա, 5.Ֆրանսիսկո Սիլվա (10.Խորխե Վալդիվիա, 70), 16.Ֆելիպե Գուտյերես (15.Ժան Բոսեժուր, 46), 20.Չառլզ Արանգիս, 21.Մարսելո Դիաս, 7.Ալեքսիս Սանչես, 11.Էդուարդո Վարգաս (9.Մաուրիսիո Պինիլյա, 81)
Զգուշացում՝ Դեյլի Բլինդ 64՛ (Հ), Ֆրանսիսկո Սիլվա 25՛ (Չ)
Մրցավար՝ Բակարի Գասսամա (Գաբոն)
36 ԳՆԴԱԿԻ % 64
12 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (2)
25 ՏՈՒԳԱՆՔ 14
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2

Նախորդ հոդվածը‘Օրվա հումոր. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վերջին 5 տարիներին աշխատել է վնասով’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են 1/8-ի առաջին զույգերը. Բրազիլիա-Չիլի, Հոլանդիա – Մեքսիկա (տեսանյութ)’