‘
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն բրիտանական BBC-ի վարկածով ճանաչվել է 2014 թվականի լավագույն արտասահմանցի մարզիկ: Պորտուգալիայի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և կարող է «Ոսկե գնդակին» արժանանալ նաև այս տարի: Մրցանակը Ռոնալդուին է հանձնել Գարեթ Բեյլը:
Մեծ Բրիտանիայում BBC-ն տարվա մարզիկ է ճանաչել «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, ով այս տարի երկրորդ անգամ հռչակվել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Հեմիլթոնը մրցանակաբաշխությանը ներկայացրել է իր շան հետ: Այս մասին տեղեկացնում է Autosport-ը:
‘