‘BBC. Կանտոնան ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը’

1268

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան ցանկանում է գլխավորել անգլիական ակումբը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացին իր ցանկության մասին արդեն հայտնել է «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությանը և սպասում է արձագանքի: 

Նշենք, որ Մոուրինյոյին փոխարինողի հիմնական թեկնածուն Օլե-Գունար Սուլշերն է, ով ամենայն հավանականությամբ, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կկատարի թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Սիրիայից’
Հաջորդ հոդվածը‘Գոռ Երիցյանը նվաճեց WBO վարկածով երիտասարների աշխարհի չեմպիոն կոչումը’