‘ BBC. «Ման. Յունայթեդ»-ը Մոուրինյոյի ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել’

1444

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կմնա իր զբաղեցրած պաշտոնում: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբում մտադիր չեն հեռացնել 55-ամյա մասնագետին: 

Բացի այդ, «Յունայթեդ»-ում անհրաժեշտություն չեն տեսնում պորտուգալացի մասնագետի փոխարեն հրավիրել Զինեդին Զիդանին: 

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը համակենտրոնացման ճամբարի նախկին վերակացուին հանձնել է Գերմանիային’
Հաջորդ հոդվածը‘Ռայոլան պատասխանել է Պոգբայի վերաբերյալ Սքոուլզի քննադատությանը’