‘BBC-ն 185 հազար ֆունտ կվճարի լորդ Մակելփայնին’

708

Անգլիացի լորդ Ալիսթեր Մակելփայնի հասցեին մանկապղծության կեղծ մեղադրանքներ տարածելու համար BBC մեդիաընկերությունը և 70-ամյա լորդի փաստաբանները համաձայնության են եկել այն մասին, որ BBC-ն 185 հազար ֆունտ (300 հազար դոլար) տույժ կվճարի: Լորդ Մակելփայնը մտադիր է փոխհատուցում պահանջել նաև Twitter-ի օգտատերերից, որոնք մանկապղծության մեջ նրա հնարավոր մասնակցության մասին լուրը հասցրել էին մեծ արագությամբ տարածել ցանցով, ինչը, լորդի խոսքերով, սարսափեցրել էր իրեն:  

Մակելփայնի հասցեին մեղադրանքները հնչեցվել են BBC Newsnight երեկոյան ծրագրի ընթացքում, երբ հեղինակները պատմել են Bryn Estyn մանկատան սաների նկատմամբ իրականացվող սեռական բռնության մասին՝ բացահայտված իրադարձությունները կապելով 70-ամյա լորդի անվան հետ:

BBC ընկերությունն արդեն հրապարակավ ներողություն է խնդրել Ալիսթեր Մակելփայնից՝ խոստանալով շուտափույթ կերպով վճարել փոխհատուցումը:

«Ես ուրախ եմ, որ կարողացա արագ կարգավորել հարաբերություններս BBC-ի հետ»,- իր հերթին ասել է լորդ Մակելփայնը:

Նախորդ հոդվածը‘Ինչպես չապահովել քվորում, կամ Օպերացիա Կլեոպատրա ‘
Հաջորդ հոդվածը‘Կրիշտիանուն մտածում է Մադրիդը լքելու մասին’