‘BBC. Վենգերի ապագայի վերաբերյալ որոշումը կայացված է. պաշտոնական հայտարարությունը’

1098

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կշարունակի աշխատանքը ակումբում: Այս մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ Վենգերը «Արսենալ»-ը հետ կկնքի 2-ամյա պայմանագիր, որի մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է արդեն 21 տարի:

Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, սակայն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթանակի հասավ «Չելսի»-ի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Տուխելը լքում է Դորտմունդի «Բորուսիա»-ն’
Հաջորդ հոդվածը‘Տոտտի. Ես կշարունակեմ խաղալ ‘