‘BBC. Բլատերը հոգնել է սկանդալներից, աշխատանքային լարված գրաֆիկից’

797

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կազմակերպության հետ թաքուն բանակցություններ է ունեցել։ Քննարկման թեման եղել է պաշտոնյայի՝ ՖԻՖԱ-ի ղեկավարի հերթական ընտրության ժամանակ կրկին թեկնածություն առաջադրելը:Այս մասին հայտնում է BBC-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Բլատերը հաղորդել է, որ հոգնել է սկանդալներից, աշխատանքային լարված գրաֆիկից, Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնությունների շուրջ հետաքննություններից, սակայն դեռ որոշում չի ընդունել իր ապագայի մասին։ ՖԻՖԱ-ի գործող նախագահը պլանավորում է իր մտադրությունների մասին հայտնել մինչև 2015 թ. հունվարի ավարտը։

78-ամյա Բլատերը նախագահում է ՖԻՖԱ-ն արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ։

Նախորդ հոդվածը‘Հունվարի 1-ից բջջային հեռախոսները պետք է էժանանան, իսկ հեռուստացույցները՝ թանկանան’
Հաջորդ հոդվածը‘Գորիկ Հակոբյանը՝ գործողության մեջ. Իշխանությունները հանում են վերջին զենքերը ‘