‘BBC-ի վարկածով լավագույնն են Ռոնալդուն ու ավտոարշավորդ Հեմիլթոնը’

885

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն բրիտանական BBC-ի վարկածով ճանաչվել է 2014 թվականի լավագույն արտասահմանցի մարզիկ: Պորտուգալիայի հավաքականի ավագը նախորդ մրցաշրջանում ճանաչվել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և կարող է «Ոսկե գնդակին» արժանանալ նաև այս տարի:  Մրցանակը Ռոնալդուին է հանձնել Գարեթ Բեյլը:

Մեծ Բրիտանիայում BBC-ն տարվա մարզիկ է ճանաչել «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին, ով այս տարի երկրորդ անգամ հռչակվել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոն: Հեմիլթոնը մրցանակաբաշխությանը ներկայացրել է իր շան հետ: Այս մասին տեղեկացնում է Autosport-ը:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը շարունակում է ԱԺ արտահերթ նիստի բոյկոտը ‘
Հաջորդ հոդվածը‘Փոխարժեքի շուկայում շարունակվում է անվերահսկելի իրավիճակը’