‘«BBC». Մոուրինյոն պաշտոնանկությունից առաջ ակնարկել է թիմում առկա «փտած խնձորների» մասին’

1125

«BBC»-ի լրագրող Հարի Ռիչարդսոնը պատմել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պաշտոնանկության շուրջ իրավիճակի մասին։

-Պաշտոնանկությունից որոշ ժամանակ առաջ Մոուրինյուն ասել է՝ «Իմ թիմում կան մի քանի «փտած խնձորներ», որոնք բավական շատ խնդիրներ են առաջացնում։ Եվ հիմա կառավարելու համար շատ բարդ իրավիճակ է ստեղծվել»։ Կարող եմ երաշխավորել, որ դա հարյուր տոկոսով ճիշտ մեջբերում է, -ասել է Ռիչարսոնը «BBC Radio 5»-ի եթերում։

Հիշեցնենք, որ Մոուրինյուն ազատվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նշենք, որ չորեքշաբթի «Չելսիի» մարզման ժամանակ վիճաբանություն էր ծագել խաղացողների միջև։

Նախորդ հոդվածը‘Պերես. «Բենզեման ընկել է դժվար կացության մեջ, բայց նրա խիղճը միանգամայն մաքուր է»’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Մոուրինյոյի պաշտոնանկությանը’