‘
Բրիտանական «BBC»-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին՝ դրանք անվանելով Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկը, տեղեկացնում է «Արպենպես»-ը:
Քննչական բացառիկ փաստաթղթերն ուսումնասիրելով՝ «BBC»-ի հոդվածագիրը պնդում է, որ ցուցարարների ուղղությամբ կրակոցներն իրականացվել են գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորությամբ:
BBC-ն նշում է, որ քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահների և երկու ազդեցիկ գործարար պատգամավորների անուններ:
2008-ի փետրվար-մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նոր հետաքննությունն արդեն իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության հիմքում է: Ըստ լրատվամիջոցի՝ քննության նյութերից պարզ է դառնում, որ քննիչների կարծիքով՝ ցուցարարների վրա կրակ են բացել Ղարաբաղից բերված ուժեր, որոնց ղեկավարել է գեներալ Կարապետյանը (նա այժմ Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ), հարցաքննությունների ընթացքում քննիչները պնդել են, որ նրա ստորաբաժանումը տեղակայված է եղել ՀՀ նախագահական նստավայրի նկուղում, գրում է «Արմենպրես»-ը։
‘