‘Beatles-ի Hey Jude երգը՝ գեղարվեստական գրականության մեջ ամենից շատ հիշատակվածն է’

891

Beatles լեգենդար խմբի Hey Jude ստեղծագործությունը ճանաչվել է գեղարվեստական գրականության մեջ ամենից շատ հիշատակված երգը:

Պարզվել է, որ Hey Jude-ին  հղում է արված 55 գրական ստեղծագործություններում, այդ թվում՝ այնպիսի հեղինակների գրքերում, ինչպիսիք են Սթիվեն Քինգը,  Հարուկի Մուրակամին և Ջոն Ափդայքը:

Small Demons պորտալի 70 հորիզոնականից բաղկացած վարկանշային ցուցակում երկրորդը Էլվիս Փրեսլիի Heartbreak Hotel կատարումն  է, որի անվանմանը կարելի է հանդիպել 51 ստեղծագործություններում: Իսկ երրորդ հորիզոնականում  հայտնվել է Led Zeppelin ռոք խմբի Stairway to Heaven-ը:

Լավագույն քսանյակում տեղ են գտել Beatles-ի բազմաթիվ այլ կատարումներ, ինչպես օրինակ՝  Lucy In The Sky With Diamonds-ը,  Eleanor Rigby-ն և  Strawberry Fields Forever-ը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Մելիք-Շահնազարյան. Գլխավոր խնդիրը Հայաստանի ռազմական պատրաստականությունն է ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր ազատ արձակված Pussy Riot խմբի անդամը արդեն դիմել է Եվրադատարան’