‘ Beinspօrts. Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին»’

1250

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն ամռանը կհեռանա գերմանական ակումբից։ Կատալոնացի մասնագետը կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հաղորդում է Beinspօrts-ը։

Աղբյուրի տվյալներով, մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը նախնական համաձայնության է հասել մասնագետի հետ անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ։ Պայմանագրի ստորագրումը նախատեսված է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ 44-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը կլինի 22 միլիոն եվրո։

Գվարդիոլան «Բավարիան» գլխավորու է 2013-ից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016 թվականը։

Նախորդ հոդվածը‘5 հայց` ընդդեմ Պակյաոյի’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը «Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստի տուգանել է ընթրիքից 1 րոպե ուշանալու համար’