‘Bellingcat. MH17-ի աղետի ռուսաստանյան վարկածը քննություն չի բռնում’

1465

Bellingcat  հետաքննությունների միջազգային խումբը հրապարակել է ռուսաստանյան “Ալմազ-Անթեյ» կոնցեռնի վարկածի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքները. այդ վարկածի համաձայն՝ 2014 թ. հունիսին MH17 չվերթն իրականացնող մալայզիական ինքնաթիռի կործանման համար պատասխանատու է ուկրաինական բանակը:

Ռուսաստանյան կողմի վարկածով՝ «Բոինգը» խոցած հրթիռն արձակվել է Զարոշչենսկոյե կամ Վելիկայա Շիշովկա բնակավայրերի մերձակայքից, որոնք ուկրաինական բանակի վերահսկողության տակ էին, ընդ որում՝ հրթիռը եղել է հին նմուշի և վաղուց դուրս է բերվել ռուսաստանյան բանակի սպառազինությունից:

Bellingcat-ը, սակայն, բ համոզվածությամբ պնդում է, որ եթե անգամ համաձայնենք «Ալմազ-Անթեյի» վարկածին՝ հրթիռի արձակման վայրի վերաբերյալ, ապա, միևնույն է, այն չէին կարող արձակել ուկրաինացի զինվորականները, քանի որ դատելով ձեռքի տակ ունեցած փաստերից՝ հունիսի 17-ին՝ ինքնաթիռի կործանման օրը, այդ շրջաններում ուկրաինական «Բուկ» կայաններ չեն եղել: Bellingcat-ը խոստովանում է, որ առկա տվյալները թույլ տալիս եզրակացնել, թե զինված հակամարտության որ կողմն է վերահսկել այդ գոտին, սակայն առավել ուշ շրջանի տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ 2014 թ. հունիսի 17-ին այնտեղ արդեն ռուսաստանցի զինվորականներ են եղել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Խոսրով Հարությունյան. Կարող է Առաքել Մովսիսյանը այդպես է սաստում’
Հաջորդ հոդվածը‘Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները Սթիվ Ջոբսին պարտք են 174 դոլար’