Ամբոխի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը հոգեկան հիվանդ է

680

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է չորեքշաբթի առավոտյան Բեռլինի մարդաշատ փողոցում տեղի ունեցած հարձակումը, երբ ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց մեջ, և դրա հետևանքով զոհվել էր մեկ մարդ, 31-ը վնասվածքներ են ստացել։

Տուժածների մեծ մասը էքսկուրսիայի եկած երեխաներ են, զոհվածը՝ նրանց ուսուցչուհին։

Քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆֆին կատարվածն անվանել է «սև օր Բեռլինի պատմության մեջ»։

Bild թերթի տեղեկություններով՝ մեքենայի  29-ամյա վարորդը ձերբակալվել է, նրա անունը չի հաղորդվում, սակայն նշվում է, որ նախկինում նա հատուկ ծառայությունների տեսադաշտում չի հայտնվել։ Հայտնի է, որ նա Գերմանիայի և Հայաստանի քաղաքացիություն ունի և ապրում է Բեռլինում։ Հարձակվողի քույրը Bild-ին հաղորդել է, որ եղբայրը լուրջ հոգեկան խնդիրներ ունի։

«Ունեցած տվյալների համաձայն՝ գործ ունենք հոգեպես անառողջ մարդու  կատաղության նոպայի հետ»,- ասել է Բեռլինի ներքին գործերի նախարար Իրիս Շպրանգերը։

Ըստ Շպրանգերի՝ ձերբակալվածի ավտոմեքենայում Թուրքիայի վերաբերյալ թռուցիկներ են հայտնաբերվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինն իրեն համեմատել է Պյոտր I-ի հետ
Հաջորդ հոդվածըԽոակին Կապառոս․ Առաջիկա 24 ժամն ամենակարեւոր փուլը կլինի