‘
«Հերտայի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի խաղը Der Westen պարբերականը գնահատել է 3,5 բալով, իսկ ահա մեկ այլ հեղինակավոր պարբերական Bild -ը՝ 2 բարձր բալով:
Der Westen-ը թիմում ամենաբարձր բալեր տվել է պաշտպաններին՝ Սուբոտիչին ու Հյումելսին: Ամենացածր՝ 4,5 բալ ստացել է Կամպլը:
Իսկ ահա Bild-ի գնահատականով Մխիթարյանը, Դուրմը, Սուբոտիչը, Հյումելսը ստացել են 2 բալ:
«Այսօրվա խաղով էլ Մխիթարյանը ցույց տվեց, որ նրա լավ մարզավիճակը վերադարձել է: Նրա անկյունայինից կատարած փոխանցումը եզրափակեց Սուբոտիչը: Անկունայինից այդպիսի վտանգավոր փոխանցումներ Մխիթարյանը կատարեց եւս 2 անգամ, որից մեկում մոտ էր դարպասի գրավմանը Հյումելսը: 43-րդ րոպեին Միկին պարտավոր էր օգտվել ընձեռված հնարավորությունից եւ ավելի լավ հարվածով գրավեր դարպասը», – նշում է Der Westen պարբերականը:
‘