‘Bild-ի խմբագիրը խոսել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին’

1620

Գերմանական «Bild» պարբերականի գլխավոր խմբագիր Յոհեն Կոենենը խոսել է Դորտմունդի «Բորուսիայից» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր հեռանալու մասին:

-Ինչպե՞ս պրոֆեսիոնալը կարող է անշնորհակալ լինել: Հենրիխ Մխիթարյանը դրա վառ օրինակն է: Նա «Բորուսիա» տեղափոխվելուց հետո առաջին արժանի մրցաշրջանն անցկացրեց, սակայն այժմ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը և ուզում է հեռանալ ակումբից:

-«Բորուսիայի» ղեկավարությունը չի ցանկանո՞ւմ վաճառել ֆուտբոլիստին ամռանը: Հայ ֆուտբոլիստը կմնա՞ մինչև պայմանագրի ավարտը:

-Կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Մխիթարյանը սրտանց հանդես չի գա «Բորուսիայում»: Այդ պատճառով անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ կլորիկ գումարով վաճառել նրան և ձեռք բերել ավելի արժանի փոխարինող: Դեռ բավականաչափ ժամանակ կա, որպեսզի նորեկը հարմարվի թիմին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը մասնակցում է «Grand Chess Tour»-ի Լյովենի փուլին’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլի թուրք երկրպագուի կնոջ «դաժան» կատակի արդյունքը (տեսանյութ)’