‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է թիմը, կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը, վստահեցնում է Bild-ը:
Հաղորդվում է, որ 47-ամյա մասնագետը կարող է փոխարինել Կառլո Անչելոտիին, ով չի կարողացել լուծել իր առջև դրված նպատակը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից, ճանապարհը զիջելով Թուրինի «Յուվենտուս»-ին:
Բացի դրանից, «արքայական ակումբ»-ն Իսպանիայի ընթացիկ առաջնության ավարտից 2 տուր առաջ զիջում է կատալոնական «Բարսելոնա»-ին 4 միավորով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի մասնագետը կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն կամ Մյունխենի «Բավարիա»-ն:
‘