‘Bild. Տուխելը չի ցանկանում, որ Հենրիխ Մխիթարյանը հեռանա «Բորուսիայից»’

2012

‘

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի գերմանական ակումբում։ Այսպիսի տեղեկատվություն է հրապարակել գերմանական «Bild» պարբերականը։

Ըստ աղբյուրի, գերմանացի մասնագետը մտադիր է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին խաղացնել փլեյմեյքերի դիրքում: Վերջին շրջանում 26-ամյա Մխիթարյանը «Բորուսիայում» խաղում է կիսապաշտպանության եզրերում և աչքի չի ընկնում արդյունավետությամբ: Մխիթարյանը մտնում է Տուխելի ծրագրերի մեջ, և նա կփորձի բաց չթողնել հայ ֆուտբոլիստին, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

««Բորուսիայի» նոր մարզիչ Թոմաս Տուխելը սկսել է նոր  մրցաշրջանին նախապատրաստվելու ուղղությամբ ծրագրի մշակումը։ Կլոպը Ցորկի հետ համաձայնեցված շարունակում է աշխատել իր վերջին տարին լավ ավարտելու ուղղությամբ։ Տուխելն արդեն ասել է իր առաջին անբեկանելի խոսքը, որի համաձայն «Բորուսիայի» աստղը, անկասկած, պետք է  մնա ակումբում»,-ասված է պարբերականում։

‘

Նախորդ հոդվածը‘PEN-ակումբի ամերիկյան մասնաճյուղը արիության մրցանակ է հանձնել Charlie Hebdo-ին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բասելոնա» – «Բավարիա» 3:0. երեք անպատասխան գոլ` վերջին 15 րոպեների ընթացքում’