‘
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հնարավոր է, կարիերան շարունակի «Ատլետիկո»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան գրանդը պատրաստվում է գերմանացու հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ վերջինիս պայմանագրի ժամկետը կավարտվի լոնդոնյան ակումբի հետ և ազատ գործակալի կարգավիճակ կստանա:
Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ինտեր»-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը «զինագործներ»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
‘