‘Bild. Օզիլն այրել է բոլոր կամուրջները’

2146

«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը մտադիր չէ Գերմանիայի հավաքական վերադառնալու հարցը քննարկել թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը վերջերս Լոնդոն էր ժամանել, որպեսզի զրուցի Օզիլի հետ, սակայն նրան թույլ չէին տվել «զինագործներ»-ի մարզաբազա մուտք գործել: Ավելին, Մեսուտը նույնպես չէր ցանկացել հանդիպել Լյովին:

Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանը ռասիզմի և այլատյացության պատճառով որոշում էր կայացրել այլևս հանդես չգալ Գերմանիայի հավաքականում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն հաստատել է՝ Պոգբան այլևս չի լինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխավագը’
Հաջորդ հոդվածը‘Ուիլ Սմիթն իր 50-ամյակը նշել է ուղղաթիռից թռիչք կատարելով’