‘Bild. «Բավարիան» հրաժարվել է Ռոյսին գնելու մտադրությունից’

752

Մյունխենի «Բավարիայի» մարզչական անձնակազմը որոշում է ընդունել ջանքեր չգործադրել Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Մարկո Ռոյսին գնելու համար. այս մասին հաղորդում է Bild-ը:

Մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան եկել է այն համոզմանը, որ առանց Մարկո Ռոյսի էլ իր թիմում շատ են հարձակվողական ոճի ֆուտբոլիստները: Բացի այդ, գերմանացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու մտադրությունից հրաժարվելու համար կարևոր պատճառ է այն, որ Մարկոն հաճախ է վնասվածքներ ստանում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում գերմանական և իսպանական լրատվամիջոցները Մարկո Ռոյսի անունը կապում են «Բավարիայի» և «Ռեալի» հետ: Անձամբ ֆուտբոլիստն իր կարիերայի շարունակության վերաբերյալ հստակ որոշում դեռ չի կայացրել և չի երկարաձգել «Բորուսսիայի» հետ պայմանագիրը: Ավելի վաղ «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հույս էին հայտնել, որ Ռոյսը դեռ երկար ժամանակ կմնա դորտմունդյան ակումբում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի նոր պատասխանը ցուցարարներին՝ երկուշաբթի ‘
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’