‘Bleacher Report. Մխիթարյանը` Չեմպիոնների լիգայի թոփ-20 ֆուտբոլիստների կազմում’

718

 Ամերիկյան հայտնի մարզական Bleacher Report կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2012/13 խաղարկության՝ ներկա պահին 20 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը:
Թոփ 20-ի մեջ է ընդգրկվել նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Ամերիկյան կայքը նրա մասին գրել է հետեւյալը.
«Հենրիխ Մխիթարյանը, որը համարվում է նաեւ Հայաստանի հույսը, գրավել է բազմաթիվ դոնեցկյան երկրպագուների սերն ու հարգանքը:

 «Շախտյորը» Չեմպիոնների լիգայում շատ ուժեղ է մեկնարկել, այդ խմբի առաջին խաղերում վաստակած միավորները հետագայում կարող են վճռորոշ դեր ունենալ: Մխիթարյանը տանը «Նորդշելանդի» հետ խաղում խփեց երկու գոլ, իսկ «Յուվենտուսի» հետ խաղում մեծ արդյունավետություն ցույց տվեց»:

 Իսկ Չեմպիոնների լիգայի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկըորը կազմել է Bleacher Reportը, հետեւյալն է.

 1.      Իսկո, «Մալագա» (Իսպանիա)

 2.      Կրիշտիանու Ռոնալդու, «Ռեալ» (Իսպանիա)

 3.      Լիոնել Մեսի, «Բարսելոնա» (Իսպանիա)

 4.      Ջո Հարթ, «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

 5.      Օսկար, «Չելսի» (Անգլիա)

 6.      Քարիմ Բենզեմա, «Ռեալ» (Իսպանիա)

 7.      Ուեյն Ռունի, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

 8.      Էլիզեու, «Մալագա» (Իսպանիա)

 9.      Վելիգտոն, «Մալագա» (Իսպանիա)

 10.  Ժոաու Մոուտինյո, «Պորտու» (Պորտուգալիա)

 11.  Ժերվինյո, «Արսենալ» (Անգլիա)

 12.  Ֆերնանդո Գագո, «Վալենսիա» (Իսպանիա)

 13.  Անդրեյ Գորբունով, ԲԱՏԵ (Բելառուս)

 14.  Արտուրո Վիդալ, «Յուվենտուս» (Իտալիա)

 15.  Ռոբին վան Պերսի, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)

 16.  Լուկաշ Պիշչեկ, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

 17.  Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր» (Ուկրաինա)

 18.  Նաչո Մոնրեալ, «Մալագա» (Իսպանիա)

 19.  Ալեքսադր Վոլոդկո, ԲԱՏԵ (Բելառուս)

20. Մոդու Սուգու, ՉՖՌ (Ռումինիա)

Նախորդ հոդվածը‘Մարի-Անտուանետի կոշիկը փարիզյան աճուրդում վաճառվեց 62 հազար եվրոյով ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի կառավարական ուժերի ուղղաթիռ է կործանվել ապստամբների կողմից (տեսանյութ)’