Եվրամիությունը չորեքշաբթի Ուկրաինային 18 մլրդ եվրո ֆինանսական օգնություն հատկացնելու նոր ծրագիր կառաջարկի, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ ծրագիրը կսահմանի 2023 թ․ Ուկրաինայի ֆինանսական ծախսերի հիմքը և հող կնախապատրաստի վերականգնողական աշխատանքների համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն մտադիր է Կիևին տրամադրել 2023 թ․ բյուջետային օգնության նշանակալի մասը՝ 18 մլրդ եվո, որպես վարկ։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ 2023 թ․ Ուկրաինային ամսական 3-ից 6 մլրդ եվրո պետք կլինի միայն ընթացիկ բյուջետային ծախսերի համար, ներառյալ աշխատավարձերը և կենսաթոշակները։ Դրանից Եվրամիությունը պատրաստ է տրամադրել ամսական 1,5 մլրդը և հուսով է, որ մնացած գումարի հարցում կօգնեն ԱՄՆ-ը, արևմտյան մյուս երկրները և միջազգային ֆինանսական ինստիտուտները։
Փոխանցում է tass.ru-ն։