Ամերիկյան զենքի պաշարները կարող են սպառվել մի քանի ամիս հետո, եթե Վաշինգտոնի վարչակազմը շարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային, երեկ տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով փորձագետների։
«Դա հսկայական սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ամերիկյան օրենսդիրներին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության գնումների գծով նախկին փոխնախարար Էլլեն Լորդը։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները Կիևին է փոխանցել իր Stinger շարժական զենիթային համալիրների գրեթե մեկ քառորդը, գրում է Bloomberg-ը։
Իր հերթին՝ «Մասնագիտական ծառայությունների խորհուրդ» կազմակերպության նախագահ Դևիդ Բերթոն նշել է, որ Ուկրաինայում ռուսաստանյան ներխուժման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը պատրաստության է բերել իր սպառազինության պաշարների գրեթե մեկ երրորդը, ընդ որում՝ դրանք համալրելու վերաբերյալ պայմանագրեր կնքված չեն։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ավելի վաղ նախազգուշացրել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի ռազմականացումը ուղղակիորեն սպառնում է եվրոպական և գլոբալ անվտանգությանը։
Փոխանցում է tass.ru-ն։