Բայդենը աշնանը երևի կհայտարարի երկրորդ ժամկետի գնալու մասին

149

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մասին հայտարարել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կայանալու են նոյեմբերին, հղում անելով ամերիկյան առաջնորդի շրջապատում բազմաթիվ աղբյուրների, հինգշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ը չի ճշտում ժամկետները, թե հայտարարությունը երբ կարվի, սակայն նշում է, որ գործող նախագահը վճռական է տրամադրված, նրան լավատեսություն են հաղորդել տնտեսական քաղաքականության ոլորտում վերջին հաջողությունները, մասնավորապես՝ ինֆլյացիայի աճի դադարեցումը և բենզինի գների իջեցումը, ինչպես նաև Կոնգրեսի` իր մի քանի օրենսդրական նախաձեռնություններին աջակցությունը։

Բայդենի վարկանիշը շարունակում է համեմատաբար ցածր լինել, սակայն նրա շրջապատի աղբյուրները պնդում են, որ նախագահը դրան առանձնապես ուշադրություն չի դարձնում, մանավանդ որ հանրային կարծիքի մի քանի հարցումներ ցույց են տալիս, որ եթե անհրաժեշտ լինի ընտրություն կատարել նրա և Թրամփի միջև, ապա ամերիկացիների մեծ մասը, այնուամենայնիվ, կնախընտրի Բայդենին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի տրանսֆերն առաջարկել է «Յուվենտուսին»
Հաջորդ հոդվածըՖուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին