Bloomberg․ Իլոն Մասքը մտադիր է կրկնակի կրճատել Twitter-ի հաստիքները

157

Իլոն Մասքը, որը Twitter-ի նոր սեփականատերն է, մտադիր է աշխատանքից ազատել ֆիրմայի բոլոր աշխատակիցների կեսին։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ կրճատման տակ կընկնի Twitter-ի 7,5 հազար աշխատակիցներից առնվազն 3,7 հազարը։ Նաև ընկերությունը կարգելի այն աշխատակիցներին, որոնք կմնան հաստիքում, աշխատել հեռավար։ Նման միջոցառումները, գործակալության աղբյուրների կարծիքով, ուղղված են ծախսերի նվազեցմանը։

Հոկտեմբերի 27-ին Մասքը փակեց Twitter ընկերության գնման գործարքը։ Սպասվում է, որ նոր սեփականատերը կչեղարկի օգտատերերին մշտապես արգելափակելու պրակտիկան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողան․ Շոլցը հիմա հանդես է գալիս Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու օգտին
Հաջորդ հոդվածը«Սելտան» փոխեց գլխավոր մարզիչին