Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը մտադիր է պայքարել Եվրախորհրդի ղեկավար պաշտոնի համար, քանի որ գործող նախագահ Շառլ Միշելի լիազորություններն ավարտվում են հունիսին։
Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ Յոհաննիսի նախագահական լիազորություններն ավարտվում են 2024 թ․ վերջին, նա մտադիր չէ առաջադրվել երկրորդ ժամկետի համար։
Մինչդեռ Եվրախորհրդի ղեկավար դառնալու նրա շանսերը կարող են նվազել, եթե Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում մնա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, քանի որ նրանք երկուսն էլ ներկայացնում են նույն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։