Bloomberg․ ԱՄՆ զենքի պաշարները շուտով կարող են սպառվել

436

Ամերիկյան զենքի պաշարները կարող են սպառվել մի քանի ամիս հետո, եթե Վաշինգտոնի վարչակազմը շարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային, երեկ տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով փորձագետների։

«Դա հսկայական սպառնալիք է մեր անվտանգությանը»,- ամերիկյան օրենսդիրներին հայտարարել է  ԱՄՆ պաշտպանության նախարարության գնումների գծով նախկին փոխնախարար Էլլեն Լորդը։ Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները Կիևին է փոխանցել իր Stinger շարժական զենիթային համալիրների գրեթե մեկ քառորդը, գրում է Bloomberg-ը։

Իր հերթին՝ «Մասնագիտական ծառայությունների խորհուրդ» կազմակերպության նախագահ Դևիդ Բերթոն նշել է, որ Ուկրաինայում ռուսաստանյան ներխուժման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը պատրաստության է բերել իր սպառազինության պաշարների գրեթե մեկ երրորդը, ընդ որում՝ դրանք համալրելու վերաբերյալ պայմանագրեր կնքված չեն։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ավելի վաղ նախազգուշացրել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի ռազմականացումը ուղղակիորեն սպառնում է եվրոպական և գլոբալ անվտանգությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան Ուկրաինա կուղարկի 19 մլն դոլարի ծանր սպառազենք
Հաջորդ հոդվածըՕսթինը չի հավատում միջուկային հակամարտության հնարավորությանը