ԵՄ-ն կօգտվի G20-ում ՌԴ-ի և ՉԺՀ-ի բացակայությունից

249

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները մտադիր են օգտվել Նյու Դելիում Քսանի խմբի գագաթնաժողովում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի բացակայությունից, որպեսզի փորձեն ընդլայնել միության երկրների ազդեցությունն Աֆրիկայում։

Նման պնդմամբ է հանդես եկել Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ նրանց՝ եվրոպացի պաշտոնյաները ծրագրում են հանդիպումներ անցկացնել աֆրիկացի գործընկերների հետ գագաթնաժողովի շրջանակներում, քանի որ «27 երկրների դաշինքը մտադիր է ցույց տալ Աֆրիկայի հետ հարաբերությունները վերանայելու լրջությունը՝ չնայած գաղութատիրության ծանր ժառանգությանը»։

Սպասվում է, որ հանդիպումներին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը և ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը։ Աֆրիկյան կողմը, ենթադրաբար, կներկայացնեն ՀԱՀ-ի, Եգիպտոսի, Նիգերիայի և Կոմորյան կղզիների առաջնորդները։

Աղբյուրները պնդում են, որ ԵՄ-ն ձգտում է Աֆրիկյան միությանը երաշխավորել G20-ում մշտական անդամի, այլ ոչ թե հրավիրյալ կազմակերպության կարգավիճակ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Ալկարասը քառորդ եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըUS Open. Մեդվեդեւը դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կմրցի Ռուբլյովի հետ