Պենտագոնը Ուկրաինայի համար 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում

145

Պենտագոնը մտադիր է ուրբաթ  օրն արդեն հայտարարել Ուկրաինային ավելի քան 2 մլրդ դոլարի ռազմական օգնության  նոր փաթեթ տրամադրելու մասին, ներառյալ՝ ռազմաթերք ՀՕՊ-ի համար։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ խոսքը  Hawk զենիթային համալիրի հրթիռների և արձակման սարքավորումների, նաև Patriot ՀՕՊ համակարգի կատարելագործված հրթիռների մասին է։

Ամերիկյան փորձագետներից շատերն ավելի վաղ հայտարարել են, որ Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը, որի ծավալներն արդեն անցել են 36 մլրդ դոլարից, էապես հյուծում են ԱՄՆ ԶՈՒ պաշարները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՉավի․ Մեր ծրագրերում չկա Նեյմարի տրանսֆեր
Հաջորդ հոդվածըՀետագա օգնությունը Ուկրաինային կախված է հակահարձակման հաջողությունից