Twitter–ը հեռացված աշխատակիցների մի մասին խնդրել է վերադառնալ

267

Ամերիկյան Twitter ընկերությունը լայնածավալ կրճատման տակ ընկած աշխատակիցների մի մասին խնդրել է վերադառնալ աշխատանքի, կիրակի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ընկերությունը նման խնդրանքով դիմել է տասնյակ աշխատակիցների՝ պնդելով, որ նրանց մի մասը սխալմամբ է ազատվել աշխատաքից։ Մյուսները, ընդգծում է Bloomberg-ը, կրճատման տակ են ընկել , երբ դեռ թոփ-մենեջերը չի հասցրել հասկանալ նրանց հմտությունների կարևորությունը ընկերության համար։

Լրատվական գործակալությունը նշում է, որ Twitter-ը չի պատասխանել մեկնաբանություն տալու իր խնդրանքին։

Հոկտեմբերի 27-ին ամերիկացի գործարար Իլոն Մասքը փակեց Twitter-ի գնման գործարքը։ Գնումից անմիջապես հետո Մասքը աշխատանքից ազատեց ընկերության ղեկավարության մի քանի անդամների։ Ավելի ուշ Bloomberg-ը հաղորդել էր, որ գործարարը նախատեսում է կրկնակի կրճատել ընկերության աշխատակազմը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելը նույնքան կտևի, որքան ԵՄ-ի փլուզումը
Հաջորդ հոդվածըՏոկաև․ Ղազախստանը պատրաստ է իր շահերը պաշտպանել