‘Bloomberg. Դորտմունդի «Բորուսիան» գաղտնի ապահովագրվել է’

1272

Դորտմունդի «Բորուսիան» ապահովագրվել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը չմասնակցու դեպքում ֆինանսական օգուտը փոխատուցելու համար: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին: Գործարքում ընդգրկված են «Catlin Group» և «XL Group» ապահովագրական ընկերությունները:

Դորտմունդյան ակումբի ղեկավարությունում միայն երեք մարդ է տեղյակ եղել ապահովագրության փաստի մասին: Դա եղել է համապատասխան ծառայություններ մատակակարող ընկերության պահանջը, որպեսզի ֆուտբոլիստները չդադարեն պայքարը բարձր տեղերի համար:

«Բորուսիան» նման քայլի է դիմել 2012 թվականին, երբ թիմը երկրորդ տարին անընմեջ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանից առաջ համաձայնագիրը երկարաձգվել է երրորդ անգամ: Սկզբնաղբյուրի տեղեկության համաձայն, ապահովագրական ընկերություններն իրավունք են վերապահել վերջ դնել համագործակցությանը, եթե գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կամ թիմի առաջատար երեք ֆուտբոլիստներ լքեն ակումբը:

Նշենք, որ 2014 թվականի արդյունքում «Բորուսիայի» օգուտը կազմել է 260,7 միլիոն եվրո, որից 34,7 միլիոնը եղել է Չեմպիոնների լիգայից:

Նախորդ հոդվածը‘ Անդրե Ուորդը կմենամարտի Արթուր Աբրահամի նախկին մրցակցի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ծիծեռնակաբերդում ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման պաշտոնական արարողությունը. Ուղիղ’