Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ձեռներեց Իլոն Մասքը, 2022 թ․ կորցրել է ավելի քան 100 մլրդ դոլար։
Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg-ը։
Նրա տվյալներով՝ Մասքի ունեցվածքը, ընդհանուր առմամբ՝ նվազել է 100,5 մլրդ դոլարով․ դա Միլիարդատերերի ինդեքսում մնացած բոլորից շատ է։ Այնուհանդերձ, Մասքը, առաջվա պես, մնում է մոլորակի ամենահարուստ մարդը և ունի 169,8 մլրդ դոլար։
Գործակալությունը նշում է, որ միայն երկուշաբթի Մասքը 8,6 մլրդ դոլար է կորցրել՝ Tesla էլեկտարմոբիլներ արտադրող իր ընկերության արժեթղթերի՝ երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակի ընկնելու պատճառով։
Փոխանցում է tass.ru-ն։