‘
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանրաքվե անցկացնել Դոնբասում, դա կարող է դառնալ Դոնբասում ճգնաժամի կարգավորման միջոցներից մեկը, պնդում է Bloomberg գործակալությունը:
Գործակալության աղբյուրները, որոնք, ըստ երևույթին, ներկա են եղել Ռուսաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ Պուտինի հանդիպմանը, տեղեկացրել են, որ խոսքը միջազգային կազմակերպությունների հովանու տակ անցկացվող հանրաքվեի մասին է, որի ընթացքում ինքնահռչակ ԴԺՀ և ԼԺՀ բնակիչները կարտահայտեն իրենց կարծիքը այդ տարածքների կարգավիճակի վերաբերյալ:
Պուտինը և Թրամփը պայմանավորվել են այդ ծրագիրը չհրապարակել, որպեսզի ԱՄՆ նախագահը հնարավորություն ունենա կշռադատել այդ առաջարկը, հավելել են Bloomberg-ի զրուցակիցները:
Փոխանցում է ria.ru-ն:
‘