Bloomberg.ԿՀՎ տնօրենը դարձել է ԱՄՆ-ի գլխավոր բանագնացը Գազայում պատանդների ազատագրման հարցով

307

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բեռնսը դարձել է ԱՄՆ-ի գլխավոր բանագնացը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինների կողմից Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատագրելու հարցով։

Այդ մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Բեռնսը մի շարք հանդիպումներ է անցկացրել իսրայելական «Մոսսադ» հետախուզության ղեկավար Դավիդ Բառնեայի, Կատարի ներկայացուցիչների, ինչպես նաև «տարածաշրջանային այլ խաղացողների» հետ, ինչը նրան դարձրել է  Գազայի հատվածում պահվող պատանդների ազատագրման հարցով բանակցություններում գլխավոր դերակատարը։

Լրատվական գործակալությունը հավելում է, որ Բեռնսը մասնակցել է անկլավում մարդասիարական դադարի կազմակերպմանը։

Նախորդ հոդվածըԷրդողանը հունվարից կսկսի տեղական իշխանությունների ընտրությունների քարոզարշավը
Հաջորդ հոդվածըՀայկական «Ամերիկացի» ֆիլմն անցել է «Օսկարի» շորթլիստի երկրորդ փուլ