Bloomberg. Մասքը 2022 թ․ կորցրել է ավելի քան 100 մլրդ դոլար

266

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ ձեռներեց Իլոն Մասքը, 2022 թ․ կորցրել է ավելի քան 100 մլրդ դոլար։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Bloomberg-ը։

Նրա տվյալներով՝ Մասքի ունեցվածքը, ընդհանուր առմամբ՝ նվազել է 100,5 մլրդ դոլարով․ դա Միլիարդատերերի ինդեքսում մնացած բոլորից շատ է։  Այնուհանդերձ, Մասքը, առաջվա պես, մնում է մոլորակի ամենահարուստ մարդը և ունի 169,8 մլրդ դոլար։

Գործակալությունը նշում է, որ միայն երկուշաբթի Մասքը 8,6 մլրդ դոլար է կորցրել՝ Tesla էլեկտարմոբիլներ արտադրող իր ընկերության արժեթղթերի՝ երկու տարվա ընթացքում ամենացածր մակարդակի ընկնելու պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոնալդուն`Մեսսիի հետ համատեղ գովազդային արշավի մասին
Հաջորդ հոդվածըՂազախստանի նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա նոյեմբերի 26-ին