Մարկ Ցուկերբերգի համար շաբաթն ահավոր էր

390

Facebook-ի խափանումը սպառնում է, որ եվրոպական կարգավորիչներն ավելի ակտիվ ջանքեր գործադրեն ընկերությանը զսպելու ուղղությամբ, իսկ նախկին աշխատակցուհու արած բացահայտումներն ընկերության նկատմամբ ուշադրությունը կսրեն ԱՄՆ-ում։

ԵՄ հակամենաշնորհային գերատեսչության ղեկավար Մարգարեթ Վեստագերը հայտարարել է, որ այդ խափանումն ուշադրություն կհրավիրի շուկայում ընկերության գերակա դիրքի նկատմամբ։

«Միշտ կարևոր է, որ մարդիկ այլընտրանք և ընտրություն ունենան։ Հենց այդ պատճառով էլ մենք աշխատում ենք, որ թվային շուկան լինի արդար և մրցակցային,- ասել է նա։ — Աշխատանքի խափանումները ցույց տվեցին, որ երբեք չարժե հույս դնել միայն մի քանի դերակատարների վրա, ովքեր էլ որ դրանք լինեն»։

Սերվիսի աշխատանքի խափանումը, որից օգտվում է ավելի քան 2,75 մլրդ մարդ, տեղի է ունեցել ամենաանհարմար պահին։ Նախկին աշխատակցուհի Ֆրենսիս Հաուգենի բացահայտումներն այն մասին, թե ընկերությունը գերադասում է իր շահույթները, այլ ոչ թե օգտատերերի անվտանգությունը, թերթերի գլխագրերում հայտնվեցին այն պահին, երբ Facebook-ի սերվիստերը դադարել էին աշխատել։

Գերմանական «Կանաչների» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասմուս Անդերսենի խոսքով՝ խափանումները ցույց տվեցին  մեկ ընկերությունից կապի առանցքային ուղիների կախվածության վտանգավորությունը, ինչպես նաև այն, որ պետք չէր թույլ տալ, որ Facebook-ը գնի Instagram-ը և WhatsApp-ը։

«ԵՄ-ում, ինչպես նաև ԱՄՆ-ում բոլորը պետք է հասկանան, որ մեզ կոշտ կանոններ են անհրաժեշտ ընդդեմ քվազիմենատիրության։ Մեզ պետք է սերտ անդրատլանտյան համագործակցություն»,- ասել է Անդերսենը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲեռլինում ներկայացվեցին Եվրո-2024-ի բրենդը, լոգոն եւ կարգախոսը
Հաջորդ հոդվածըԿՀՎ․ Վերջին շրջանում իրազեկիչների սպանության դեպքերը հաճախակի են դարձել