Bloomberg-ն իմացել է ԱՄՆ պատասխանի բովանդակությունը ՌԴ-ի անվտանգության երաշխիքների առաջարկին

292

ԱՄՆ իշխանություններն անվտանգության երաշխիքների վերաբերյալ պատասխանում նշում են այն ոլորտները, որոնց դեպքում արևմտյան երկրները պատրաստ են արձագանքել Ռուսաստանի մտահոգություններին, տեղեկացրել է Bloomberg-ը։

Պարբերականը նշում է, թե քիչ հավանական է, որ ԱՄՆ-ը կքննարկի Ռուսաստանի պահանջներն առարկայորեն, սակայն Վաշինգտոնը մտադիր է կարծիք հայտնելու, ինչպես իր, այնպես էլ արևմտյան դաշնակիցների կարծիքը, Մոսկվայի մտահոգություններին արձագանքելու թույլատրելիության մասին։ Նրանք նաև կարող են նշել, որ պատրաստ են արձագանքել ՌԴ այն  գործողություններին, որոնք անհանգստացնում են եվրոպական երկրներին։

Իր պատասխանում ԱՄՆ-ը մեկնաբանությունները կհամակարգի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ, նշում է Bloomberg-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսաստանյան առաջարկներին առանձին պատասխան է ակնկալում ՆԱՏՕ-ից, ինչպես և խոստացել է դաշինքի ղեկավար Իենս Սթոլթենբերգը։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է անվտանգության երաշխիքների և ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության ապահովման վերաբերյալ անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի պայմանագրերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Փաստաթղթում, մասնավորապես, կողմերը պարտավորվում են ոչնչացնել իրենց տարածքից դուրս միջուկային զենքի բոլոր առկա ենթակառույցները, զսպվածություն դրսևորել ռազմական ծրագրեր կազմելիս և այնպիսի գործողություններ չձեռնարկել, որոնք սպառնում են մեկմեկու անվտանգությանը։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԱնտոնի Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Սեւիլիա»
Հաջորդ հոդվածը«Չելսիի» ավագը կտեղափոխվի «Բարսելոնա»