‘BMW-ն 7-րդ դասի 45 հազար մեքենա շուկայից հետ կկանչի ‘

928

Գերմանական առաջատար ավտոարտադրող BMW ընկերությունը շուկայից հետ է կանչում 2005-2008թթ. արտադրության 7-րդ սերիայի ավելի քան 45 հազար ավտոմեքենա՝ փոխանցատուփերում հայտնաբերված անսարքության պատճառով:

Մասնավորապես, հետ կկանչվեն   2005-ի արտադրության BMW 745I եւ BMW 745LI մոդելները,  2006-2008թթ. BMW 750I եւ BMW 750LI-երը, 2005-2006թթ. BMW 760I-երը, ինչպես նաեւ՝ 2005թ. թողարկման  BMW 760LI-երը:

Բոլոր նշված ավտոմեքենաները սարքավորված են էլեկտրոնային բանալիով եւ նորարարական Shift-by-Wire տեխնոլոգիայով պատրաստված փոխանցման տուփերի կառավարման համակարգով, որը փոխանցման աստիճանն ավտոմատ կերպով փոխադրում է պարկինգի ռեժիմ՝ շարժիչը միացնելու եւ անջատելու կոճակը սեղմելիս:

Սակայն, հայտնաբերված թերությունը կայանում է նրանում, որ կոճակի սեղմման ժամանակ համակարգը կարող է փոխանցատուփը դնել ոչ թե պարկինգի, այլ նեյտրալ՝ չեզոք աստիճանի վրա, ինչը կարող է մեքենային թույլ տալ տեղաշարժվել կանգնած տեղից: 

Եթե այդ պարագայում օգտագործվեր շարժիչը գործարկելու սովորական բանալի, համակարգը թույլ չէր տա վարորդին սխալ ռեժիմի դրված լինելու դեպքում բանալին հանել կողպեքից:   Սակայն էլեկտրոնային բանալու պարագայում վարորդը հնարավորություն չունի տեղեկանալու սխալի մասին:

Ավտոմեքենաների հետկանչը կսկսվի այս տարվա նոյեմբերին, սակայն անճշտության վերացման համար անհրաժեշտ ծրագիրը հասանելի կլինի 2013-ի մարտից ոչ շուտ:   

 

 

Նախորդ հոդվածը‘Արգենտինայում նախկին նախարարին դատում են զուգարանում կանխիկ փող պահելու համար’
Հաջորդ հոդվածը‘7 հեկտարանոց պոչամբար` 9 բալանոց երկրաշարժային գոտում ‘