‘Boeing ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկի շրջանում. մոտ 300 մարդ զոհվել է’

1149

Ինքնաթիռը, որը Ամստերդամից ուղեւորվում էր դեպի Մալազիա, վթարի է ենթարկվել Դոնեցկի շրջանում: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 295 մարդ: 

Հայտնի է, որ մահացածներից 23-ը հանդիսացել են ԱՄՆ-ի քաղաքացիներ, զոհվածների թվում կան նաեւ երեխաներ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի խորհրդականը: 

Osterreich թերթի տվյալներով՝ վթարի ենթարկված Boeing 777 ինքնաթիռում գտնվել է 80 երեխա: Հայտնի է նաեւ, որ զոհվածների թվում են Հոլանդիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, սակայն տեղեկությունները դեռեւս վերջնական չեն: 

Դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն: «Ռիա նովոստիի» տվյալներով՝ վթարից առաջ ականատեսները երկնքում տեսել է ռազմական ինքնաթիռ:


Նախորդ հոդվածը‘Սուարեսը կարող է դառնալ Եվրոպայում լավագույնը. Չեմպիոնների լիգա’
Հաջորդ հոդվածը‘Պատահար ՌԴ-ում. 5 հայ մահացել է, 3-ը տեղափոխվել են հիվանդանոց’