‘Boeing-ի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա’

608

Կազանում կործանված Boeing 737-ի «սև արկղերը» տեղափոխվել են Մոսկվա: Նշվում է, որ արկղերից մեկը խիստ վնասված է: Աղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր 44 ուղևորները և վեց հոգանոց անձնակազմը: Ռուսաստանի ԱԻՆ-ը հաղորդել է, որ Կազանի օդանավակայանը վերադարձել է սովորական աշխատանքային ռեժիմի, սակայն քննչական կոմիտի աշխատակիցները դեռևս շարունակում են հետազոտել 250 հազար քառակուսի սանտիմետր մակերեսով տարածքը, որտեղ ընկել է Boeing-ը: Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ ուսումնասիրվում են վթարի տարբեր վարակածներ, այդ թվում՝ տեխնիկական անսարքության, օդաչուների սխալի և եղանակային անբարենպաստ պայմանների վարկածները: Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հավելել է, որ աղետի պատճառի ևս երկու վարկածներ են անորակ վառելիքը և ցամաքային ծառայությունների աշխատանքը: Ահաբեկչական գործողությունը՝ որպես աղետի պատճառ, պաշտոնական անձանց կողմից չի հիշատակվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն Ուկրաինայի հետ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո չի ստորագրի ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի վարչապետը ներողություն չի խնդրել Ինդոնեզիայի նախագահից’