‘«Boeing-777»-ը հրթիռակոծել են’

918

«Boeing-777» վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերված «սեւ արկղերում» առկա տվյալներից պարզ է դարձել, որ օդանավը բեկորային վնասվածքներ է ստացել հրթիռակոծման արդյունքում: Փորձագետներից մեկը նշել է, որ հրթիռն արել է այն, ինչ պետք է աներ՝ այն կործանել է ինքնաթիռը:

Նշենք, որ Դոնեցկի մարզում կործանված մալայզիական «Բոինգ-777»-ի «սև արկղերը» գտնվում են Ուկրաինայի տարածքում: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, թե «ահաբեկիչները» պատրաստվում են  կործանված «Բոինգի» «սև արկղերը»  հանձնել Ռուսաստանին: 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի շրջանում կործանվել էր Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող օդանավը. բոլոր 298 ուղեւորները զոհվել էին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ցուցադրել է ՌԴ-ից Ուկրաինան գնդակոծելու արբանյակային լուսանկարներ’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետ. Ադրբեջանական կողմը ամեն օր գնդակոծում է Չինարի գյուղը’