‘«Boeing-777»-ի «սեւ արկղերում» առկա տվյալները ամբողջությամբ չեն հրապարակվի’

867

Նիդերլանդների անվտանգության խորհուրդը որոշել է ամբողջությամբ չհրապարակել Դոնեցկի շրաջնում վթարի ենթարկված «Boeing-777» ինքնաթիռի «սեւ արկղերում» առկա տվյալները: Վերջնական հաշվետվության մեջ կնշվեն միայն ինքնաթիռի կործանման պատճառները:

Նման որոշումը չի հակասում ինչպես անտվանգության խորհրդի, այնպես էլ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոններին: ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ նախնական զեկույցում տեղ կգտնեն տարբեր աղբյուրներից ձեռք բերված տեղեկություններ, որոնք կհրապարակվեն սեպտեմբերին: Իսկ ինչ վերաբերվում է ամբողջական զեկույցին, ապա այն պատրաստ կլինի դեպքի օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում: Հետաքննիչները պատրաստվում են այցելել նաեւ դեպքի վայր, երբ կկարգավորվեն անվտանգության հետ կապված բոլոր հարցերը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը Ամստերդամից ուղեւորվում էր դեպի Մալազիա, հուլիսի 17-ին վթարի էր ենթարկվել Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվել է 295 մարդ. բոլորը զոհվել են:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը զգուշացնում է. հավատ մի ընծայեք համացանցային ծանոթություններին’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է «Ռեալի» հիմնական դարպասապահը. Անչելոտիի որոշումը’