‘Breguet ժամացույցը ռեկորդ է սահմանել Sotheby՝s աճուրդում’

1253

Ժամացույցների հռչակավոր Breguet ֆիրմայի՝ 1835 թ. պատրաստված  ժամացույցը Նյու Յորքի Sotheby՝s աճուրդում վաճառվել է 6,8 միլիոն դոլարով: Դա աճուրդով երբևէ վաճառված ժամացույցի համար վճարված ռեկորդային գումար է, հաղորդում է Reuters-ը:

Խոսքը Breguet Simpathique հավաքածուի «Օռլեանի դուքս» ժամացուցի մասին է: Նախորդ անգամ նման ժամացույց աճուրդի է հանվել 1999 թ., որը վաճառվել է այն ժամանակվա համար նույնպես ռեկորդային գնով՝ 5,7 միլիոն դոլար: Այս անգամ ևս փորձագետները ժամացույցի համար կանխատեսել էին առնվազն 5 միլիոն դոլար: Sympathique-ի մեխանիզմը համաշխարհային ճանաչում է բերել Breguet ընկերության հիմնադիր Աբրահամ-Լուի Բրեգեին: Այդ մեխանիզմը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով ճշտել սեղանի և գրպանի ժամացույցների ժամանակը: Ընդամենն արտադրվել է այդպիսի տասը ժամացույց, այդ թվում՝ իսպանական թագի, ռուսական կայսերական պալատի, Նապոլեոն կայսեր և Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ 4-րդի համար:

Ներկայիս գնորդի անունը չի հրապարակվում: Հայտնի է միայն, որ ժամացույցը ձեռք է բերել մասնավոր մի թանգարան:

Նախորդ հոդվածը‘ Տիգրան Սարգսյան. Հայաստանի Հանրապետությունը և Համաշխարհային բանկը հուսալի գործընկերներ են’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը’