‘
Brexit-ի հարցերով Բրիտանիայի նախարար Դևիդ Դևիսը հաստատել է, որ ԵՄ-ից երկրի դուրս գալու բանակցությունները կսկսվեն հունիսի 19-ին, հաղորդել է BBC հեռուստառադիոընկերությունը:
Նախատեսված էր, որ Brexit-ի բանակցություններն սկսվելու են Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրություններից 11 օր հետո:
Նախարարը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հնարավորություն ունի առանց համաձայնության դուրս գալ բանակցություններից:
Դևիսի խոսքով՝ բանակցությունների առաջնահերթ թեման կդառնա ԵՄ և Միացյալ Թագավորության քաղաքացիների կարգավիճակը նոր պայմաններում:
Փոխանցում է ria.ru-ն:
‘